Այսօր կառավարությունը պարգևավճարների սկանդալների կիզակետում է, և նրանք բացահայտ ծաղրում են մեր քաղաքացիներին

Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդյունքն է:

Փաշինյանը ժամանակին ասում էր, որ այդ ի՞նչ եք արել երկրի համար, որ ուզում եք պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեք, և ԱԺ ամբիոնից ինքնամոռաց քննադատում էր նախկին իշխանությանը:

Այսօր կառավարությունը պարգևավճարների սկանդալների կիզակետում է, և նրանք բացահայտ ծաղրում են մեր քաղաքացիներին:

Իսկ այսօր իրենց համար կես միլիոն դրամ աշխատավարձը պարզվում է՝ քիչ է, բայց ուսուցիչը, դասախոսը, բժիշկը կարող են կոպեկներ ստանալ, քանի որ նրանք նախարար չեն: Թոշակառուն էլ պետք է բավարարվի մի քանի հազար դրամ իր թոշակի ավելացումով և փառաբանի Նիկոլին ու շնորհակալ լինի:

Ես միայն ուրախ եմ, որ մարդիկ արդեն տեսնում են էս թավշյա թիմի իրական դեմքը, նրանց ցանկություններն և ախորժակը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը,ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն էՓաշինյանը…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 9 апреля 2020 г.