Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 607 հազար 595-ի

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 607 հազար 595-ի: Worldometers.info-ի տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 95 հազարը: Ապաքինվել է ավելի քան 357 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 469 հազար 224 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 16 հազար 703 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը  153 հազար 222 է: Մահացության ցուցանիշը 15 հազար 447 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերը 143 հազար 626 է: Վարակից մահացել է 18 հազար 279 մարդ. մահվան ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով չորրորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 118 հազար 235 հաստատված դեպք, մահացել է 2 հազար 607 մարդ:

Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ 117 հազար 749 հաստատված դեպք կա, մահացել է 12 հազար 210 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանում գրանցվել է 81 հազար 949 ընդհանուր, 42 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 337 մարդ։

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 66 հազար 220: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 65 հազար 77 է, Թուրքիայում՝ 42 հազար 282 է, Բելգիայում՝ 24 հազար 983 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 51 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 218 դեպք կա, Ռուսաստանում` 11 հազար 937: ՌԴ-ում մահացել է 112 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 990, այստեղ գրանցվել է մահացության 14 դեպք: Քատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 376 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 118 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1699: Իրաքում վարակվածների թիվը 1232 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 910:

Առաջին դեպքն է արձանագրվել Եմենում՝ ԱՄԷ-ից մեկնած օտարերկրացու մոտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: