Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի, եթե ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բուժող բժշկի կողմից չերկարաձգվի. ԲԴԽ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի: Այս մասին հայտնում են ՀՀ բարձրագույն դատական խորհրդից:

Ավել վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և Բարձրագույն դատական խորհրդին՝ ներկայացնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակը։