Արցախում նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանման ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումները

1️. 24.03.2020 թ. պետնախարարի հանձնարարականի հիման վրա կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետի երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:

2️. Մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում: Այդ նպատակով տրամադրվել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ:

3️. 25.03.2020թ.-ից սկսած, հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը:

4️. Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվների բացում և հրապարակում:

5️. 02.04.2020-ին մեկնարկվել է թվով 440 միայնակ տարեց քաղաքացիների մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովման աշխատանքները:

Արցախի տեղեկատվական շտաբ