Վրաստանում շարունակվում է աճել նոր տիպի COVID-2019 կորոնավիրուսային վարակով պացիենտների թիվը. sputnik-georgia.ru

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է երեքով: Այս մասին հայտնում է կառավարության stopcov.ge կայքը:

Այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214-ի: Ներկայումս երկրում վիրուսից առողջացել է 50 պացիենտ, ևս երեքը մահացել են:

4 559 մարդ մնում է կարանտինում, իսկ 353-ը՝ հիվանդանոցում  բժիշկների հսկողության տակ: Համաճարակաբանների կանխատեսումների համաձայն, երկրում վարակի դեպքերը կավելանան:

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված  Վրաստանը հայտարարել է երկրի տարածքում կարանտինային ռեժիմի մտցնելու մասին: Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 31-ի առավոտյան 8-ից: Ներդրվել է նաև պարետային ժամ՝ 21: 00-ից մինչև 06: 00-ը:

Հասարակական տրանսպորտը ամբողջովին դադարեցված է, տաքսիների համար խիստ կարգեր են մտցվել՝արգելվում է հետևի նստատեղում երկուսից ավելի ուղևոր տեղափոխել:

Քաղաքացիները փողոց դորս գալու դեպքում  իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Բոլորը, հատկապես տարեցները, պետք է տնից դուրս գան միայն խիստ անրաժեշտության դեպքում: