Կէժանանան միսը, կարագը, ձեթը, բրինձը, մարգարինը, ծխախոտը, դեղագործական արտադրանքները, պարարտանյութը՝ 640 անուն ապրանք․ Մհեր Գրիգորյան

Մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների գները միջինում 3 տոկոսով  կնվազի։ Մասնավորապես կէժանանան  միսը, կարագը, ձեթը, բրինձը, մարգարինը, ծխախոտը, դեղագործական արտադրանքները, պարարտանյութը. ընդհանուր թվով 640 անուն ապրանք: Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով  Հայաստանի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ տեղի են ունեցել ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի 3 նիստ, արդյունքում կայացվել են որոշումներ, ըստ որոնց անդամ բոլոր երկրների համար 3-րդ երկրից ներմուծված գյուղմթերքի համար կիրառվելու է զրոյական մաքսատուրք և այդ որոշումներն արդեն մտել են ուժի մեջ: