ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում

ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում` պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը:

Շուկայի սպասարկման անձնակազմի կողմից իրականացվող միջոցառումներից բացի, ախտահանման միջոցառումներ են իրականացնում նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ջրմուղ-կոյուղի», «Ջերմային տնտեսություն» և «Սանմաքրում» ընկերությունները:

Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ:

Արցախի տեղեկատվական շտաբ