Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանն զբաղեցնում էր վարչապետի ավիացիոն հարցերով խորհրդականի պաշտոնը։
Հ. Ճաղարյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թ. մարտի 19-ին: