Եթե այս վիճակագրությունը շարունակվի, ուրեմն կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք, այն եղել է մարտի 31-ին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով այսօր կորոնավիրուսի նոր դեպքերի, դեպքերի վիճակագրության և գրանցված մեկ մահվան դեպքի մասին մանրամասներ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին:

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»: