Կարանտինի կանոնները խախտելու համար Նոր Զելանդիայի առողջապահության նախարարի կոչումն իջեցվել է. The Guardian

Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դևիդ Քլարկի կոչումն իջեցվել է։ Պատճառը համազգային կարանտինի կանոնները խախտելն է եղել. նա  ընտանիքի հետ հանգստյան օրերին լողափ է գնացել։

Վարչապետ Ջասինդա Արդերնի խոսքով՝ Քլարկը տեղեկացրել է իրեն այդ մասին և առաջարկել է իր հրաժարականը, գրում է The Guardian- ը:

«Նորմալ պայմաններում ես կհեռացնեի առողջապահության նախարարին: Նրա արածը սխալ է, և դրան որևէ արդարացում չկա: Բայց այժմ ինձ համար առաջնահերթությունը մեր համատեղ պայքարն է COVID-19-ի դեմ… Միայն այդ պատճառով է, որ դոկտոր Քլարկը կպահպանի իր պաշտոնը», – ասել է նա:

Արդերնն ավելացրել է, որ նրան կհեռացնեն ֆինանսների նախարարի օգնականի պաշտոնից, ինչպես նաև կիջեցնեն կոչումը նախարարների կաբինետում:

Վերջին տվյալների համաձայն՝ Նոր Զելանդիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1160 դեպք, մահացել է 1 մարդ: