Նյու Յորքի գոթական տաճարը կվերածվի հիվանդանոցի. «ՌԻԱ Նովոստի»

Աշխարհի ամենամեծ՝ Նյու Յորքի գոթական Սուրբ Հովհաննես տաճարը, կդառնա հիվանդանոց` կորոնավիրուսով հիվանդների համար, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, գրել է «Նյու Յորք թայմսը»:

Նյու Յորքը համարվում է ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոն: Նյու Յորքի նահանգում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 130 հազար դեպք, մահացությունների թիվը հասնել է 4,7 հազարի: Դեպքերի մեծ մասը արձանագրվել է հենց Նյու Յորք քաղաքում:

Մայր տաճարը կարող է տեղավորել առնվազն 200 հիվանդի, որոնց մինչև շաբաթվա վերջը կտեղափոխեն տաճար, ինչպես նաև ինը բժշկական վրաններ:

«Ավանդաբար նախորդ դարերում տաճարները միշտ օգտագործվել են նման նպատակներով, ինչպես, օրինակ, ժանտախտի ժամանակ: Այնպես որ, սա տաճարների համար նորություն չէ, բայց մեզ համար նոր փորձ է»,- մեջբերել է տաճարի հոգևորականի խոսքը: