Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1154 նոր դեպք․ «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանի 43 շրջաններում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1154 դեպք, մահացել է 11 մարդ, մեկը հայ ճանաչված ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը, առողջացել՝ 88-ը, հայտնում են օպերատիվ շտաբից:

ՌԴ-ում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 7497-ի, առողջացել է 494 մարդ, մահացել՝ 58: Իրականացվել է ավելի քան 795 հազար թեստավորում: