Ղազարոս Սարյանի անվան արվեստի կենտրոնի սաները (տեսանյութ)

LIVEnews-ն իր հարթակը սիրով տրամադրում է ներկայացնելու մշակութային գործիչներին, բացահայտելու մշակութային նոր դեմքեր։

Այսօր մեր սլաքն ուղղել ենք դեպի արտասովոր մի մշակութային օջախ՝ Ղազարոս Սարյանի անվ․ արվեստի կենտրոն։

Կոմպոզիտոր, մանկավարժ Ղազարոս Սարյանը մանկավարժ, գրող, բանաստեղծ, արձակագիր և ուսուցիչ Ղազարոս Աղայանի թոռն է, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի որդին։

Կենտրոնն ունի հարուստ կենսագրություն և ավանդույթներ։ Երաժշտության, երգարվեստի, պարարվեստի, կերպարվեստի թատերական բաժիններ։

Տնօրենի՝ Սուսաննա Սուքիասյանի հետ զրուցելիս, որը համեստորեն թաքնում էր իր կատարած աշխատանքները, բայց որքան մեկ է, դրանք ակնառու են, տեղեկացանք, որ այսօր այստեղ կրթվում է մոտ 1000 երեխա։

Երաժշտական միջավայրում ձևավորված երեխաները կարողանում են տեսնել գեղեցիկը, բարին, չէ՞ որ երաժշտությունը հղկում է մարդու հոգին։

Մանրամասները՝ տեսանյութում