Եթե երեք ժամ ազատ ժամանակ ունեք, ոչ լայվ մտեք, ոչ էլ բանաստեղծություն գրեք, մտածեք հրաժարականի դիմում գրելու մասին, դա ավելի ակտուալ է

Նախ Միլանի ռեյսը, այո, ուշացրել եք փակել, պարոն Փաշինյան, և դրա պատասխանատուն դուք եք: Ժամանակին պետք է լսեիք մարդկանց, միտինգներ չկազմակերպեիք ձեր անիմաստ քարոզարշավի համար:

ԵԱՏՄ գործընկերների հետ չգիտեմ ինչ եք պայմանավորվել, բայց ձեր նշած բոլոր ապրանքները՝ անկախ ձեր պայմանավորվածությունից, մաքսատուրք չունեն, և պետք չի չեղած բանը ներկայացնել որպես ձեռքբերում ու ստեր փչել: Գները բարձրանում են, և դուք դա լավ գիտեք: Թռիչքաձև աճի փոխարեն դուք նույնիսկ չկարողացաք պահել մեր երկրի ստաբիլ կյանքը:

Այո, տնտեսական ճգնաժամը անխուսափելի է, և դուք չունեք դրա հաղթահարման ոչ մեխանիզմը, ոչ էլ այն թիմը, որը կարող է դա անել:

Երկրի յուրաքանչյուր խնդրի համար թիվ մեկ պատախանատուն միայն դուք եք:

Ֆեյքերով, անեծքներով, հայհոյանքներով երկար չի լինի կառավարել:

Մեր ավիաընկերությունները ձեր օրոք են զրկվել դեպի Եվրոպա թռնելուց, այո, լավա այսօր ասեցիք: Դեռ շատ բաներ են փակվելու և զրկվելու իրավունքից կրկին ձեր օրոք:

Սոցիալական խնդիրները չոքել են ձեր դուռը, և դուք քաջ գիտակցում եք, որ անկարող եք լուծել դրանք, քանի որ ստի միջոցով անհնար է մարդկանց այլևս կերակրել:

Արտակարգ իրավիճակն իրականում ձեր կառավարության մոտ է, եթե երեք ժամ ազատ ժամանակ ունեք ոչ լայվ մտեք, ոչ էլ բանաստեղծություն գրեք, մտածեք հրաժարականի դիմում գրելու մասին, դա ավելի ակտուալ է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Նախ Միլանի ռեյսը ,այո՜ ուշացրել եք փակել պարոն Փաշինյան և դրա պատասխանատուն դուք եք:Ժամանակին պետք է լսեիք…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 7 апреля 2020 г.