Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ավիացիայի ոլորտի պատասխանատուները

Երեկվա վարչապետի հարց ու պատասխանից ավիացիային վերաբերվող փոքր մասը լսելուց հետո իմ մոտ մասնագիտական համերաշխության ցանկություն առաջացավ։ Ճիշտ է ես պետական ապարատում երբեք չեմ աշխատել, բայց մասնավորում էլ գրեթե նույնն է`ավիացիոն մասնագետը այնքան բարձր է վարձատրվում համեմատ երկրի միջինի, որ ինքը կարիք չունի օրինազանցություն գործի, կամ դրամաշորթություն կամ խաբեբայություն անի, կամ կոռուպցիայի մեջ թաթախվի։ Իր միակ խնդիրը կարիերայի ընթացքում հետևելն է իր պարտականությունների պատշաճ ու անթերի կատարմանը, որ գործատուի մտքով անգամ չանցնի իրեն գործից հանել։ Ես ինքս՝ շահույթով աշխատող, Արմավիայում 2006-2008 թվերին օրական 14-15 ժամ աշխատում էի,որպեսզի պարտականություններս հասցնեմ և արածիս որակը չտուժի, որպեսզի գործատուն ինձանից միշտ գոհ մնա։ Մասնագետը չի կարող լինել կոռուպցիոներ, դա շատ քիչ հավանական է, այդպիսին կարող է լինել ղեկավարը, գործատուն,բայց ոչ մասնագետ աշխատողը։ Ինչևէ, վերջին օրերին որոշ կայքերում խոսվում էր, որ 2015 թվականին այն ժամանակվա ՔԱԳՎ-ն անցել էր ICAO-ի համապատասխանության աուդիտը բարձր արդյունքներով։ Թեմային երեկ վարչապետն էլ անդրադարձավ։ Այդ աուդիտով ICAO-ն ստուգում է ՔԱԿ-ի գործառույթների համապատասխանությունը երկրում գործող օրենքներին և նորմատիվ ակտերին, ICAO-ի Standard And Recommended Practices (SARP)ստանդարտներին: Աուդիտը արվում է ամեն 8 տարին մեկ անգամ, մեր մոտ հաջորդը կլինի 2023 թվականին։ Ըստ 2015 թվականին ICAO-ի կողմից իրականացված USOAP (Universal Safety Oversight Audit Programme)աուդիտի պետք է ստուգվեր Հայաստանի ՔԱԳՎ-ի այդ պահին առկա գործառույթների և կատարած աշխատանքի արդյունավետ համապատասխանեցումը ICAO-ի ստանդարտներին։ Ես ինքս հաշվարկեցի այն ինչ դրված է ICAO-ի սայթում, և այսպես Հայաստանի պահով`Legislation – 95,45%, Organization – 100%, Licensing – 96,81%, Operations – 94,03%, Airworthiness – 84.87%, Accident Investigation – 67,68%, Air Navigation Services – 86,98%, Aerodromes – 73,1%։ Այսպիսով՝ աուդիտի ենթակա 8 սեգմենտների ընդհանուր համապատասխանության արդյունքը կլինի 87,37%։ Սա տարածաշրջանում և աշխարհում բավական բարձր արդյունք է ։ Համեմատության համար հաշվեցի մի քանի երկրների ընդհանուր արդյունքները`Վրաստան`88%, Թուրքիա`83,15%, Ադրբեջան`71%, նաև օրինակ՝ Ռուսաստան`70,32%…Սա աուդիտ է ոչ թե հարցաշար`ճիշտ է դու լրացնում ես նախօրոք ուղարկված հարցաշարերը (ընդհանուր թվով մոտ 6-7 հազար հարց), բայց հետո գալիս են ICAO-ի աուդիտորները և ստուգում են քո ուղարկածի համապատասխանությունը իրականությանը։ Սա էլ ICAO-ի աուդիտի պաշտոնական կայքն է` icao.int/safety/Pages/USOAP-Results.aspx։ Դուք ինքներդ հեշտությամբ կարող եք մուտք գործել այս հղումով և ստուգել ցանկացած երկրի արդյունքները`մկնիկը պահում ես ստուգվող սեգմենտի գրաֆիկական սյունակի վրա, անմիջապես բերում է աուդիտ արված համապատասխանելիության տոկոսը, կարող ես նաև բոլոր 8 սեգմենտների միջինը հաշվել։ Հավատացեք՝ սա շատ բարդ աուդիտ է, բազմակի անգամ ավելի դժվար, քան փետրվարին ՔԱԿ-ում EASA-ի անցկացրած անվտանգության աուդիտը։ Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները։ Ավիացիան կարող են և պետք է զարգացնեն միայն ավիացիոն մասնագետները։ Պետությունը պետք է աջակցի և արդյունավետորեն վերահսկի։ Ավիացիան ավիատորներին!

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Երեկվա Վարչապետի հարց ու պատասխանից ավիացիային վերաբերվող փոքր մասը լսելուց հետո իմ մոտ մասնագիտական համերաշխության…

Опубликовано Навиком Хачатряном Вторник, 7 апреля 2020 г.