Կրե՞լ դիմակ, թե չկրել. Արսեն Թորոսյանը պարզաբանել է (տեսանյութ)

«Ունենք 17 նոր հաստատված դեպք: Մենք կանխատեսել էինք, որ կունենանք 7 օրը մեկ դեպքերի կրկնապատկման վիճակագրություն, այս պահին ունենք 8 օրը մեկ կրկնապատկման վիճակագրություն: Մենք պետք է որքան հնարավոր է՝ նվազեցնենք այս տեմպը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հայտնել է, որ այս պահին ունենք հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված 1400 մահճակալային ֆոնդ, զբաղեցված է դրա միայն կեսը:

Նա նաև պարզաբանել է, թե ինչու իրենք չեն պարտադրում մարդկանց կրել դիմակներ: Դիմակներ կրելու նպատակը, ըստ նախարարի, այն է, որ մարդիկ անհարկի չդիպչեն ձեռքով դեմքին, քթին և աչքերին, քանի որ հենց այդ ճանապարհով է ներթափանցում վարակը:

Տեսանյութը՝

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին 06.04.2020թ.

Опубликовано Arsen Torosyan Понедельник, 6 апреля 2020 г.