Արցախի ընտրություններ․ Արայիկ Հարությունյան՝ նախագահ, Սամվել Բաբայան՝ այլընտրանք (տեսանյութ)

LIVEnews.am-ի տաղավարում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ զրուցեցինք մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրութունների մասին։ Անդրադառնալով ընտրություններին և մարտի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների  երկրորդ փուլին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Արայիկ Հարությունյանի հաղթանակն արդեն անհերքելի իրողություն է, եթե բոլոր նախագահի թեկնածուները հանդես գային ուղերձով և ընդունեին Արայիկ Հարությունյանի հաղթանակը, երկրորդ փուլի կարիք չէր լինի։ Խորհրդարանական ընտրություններում Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» ՔՄԴ կուսակցությունների դաշինքը ստացել է 29 688 քվե կամ ընտրողների ձայնի 40,4 տոկոսը, իսկ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 17 365 ձայն կամ ընտրողների 23,63 տոկոսը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 5865 ձայն կամ ընտրողների 7,9 տոկոսը, ՀՅԴ-ն՝ 4717 քվե կամ ընտրողների 6,4 տոկոսը, Արցախի «Ժողովրդավարական» կուսակցությունը՝ 4269 ձայն կամ ընտրողների 5,81 տոկոսը։ Վերոնշյալ արդյունքներից երևում է, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունը խորհրդարանում ևս առաջատարն է։ Գառնիկ Իսագուլյանն ընդգծեց, որ  Սամվել Բաբայանը Արցախում այլընտրանք ստեղծեց,  դրա ապացույցն էր  «Միասնական հայրենիք» կուսակցության հավաքած ձայները խորհրդարանում, ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, ապա նա խորհրդարանում չհաջողեց, իսկ նախագահական ընտրություններում երկրորդ տեղ հասավ Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ։ Վիտալի Բալասանյանն իր ուրույն տեղն ունի Արցախում՝ որպես հերոս, և նա պետք է իր ուրույն ազդեցությունն ունենա Արցախ աշխարհում։

Մանրամասները՝ տեսանյութում