Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով կնվազեցնեն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը. «ՌԻԱ Նովոստի»

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է, որ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների թվում ծրագրել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նվազեցում, գրել է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համաձայնություն է ձեռք բերվել, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը նվազեցվելու են, իսկ ամենամյա բոնուսները չեղարկվելու են՝ սկսած տնօրենների տեղակալների պաշտոններից՝ վերջացրած հանրապետության նախագահով»,- ասել է Լոպես Օբրադորը «Թվիթերում» հրապարակված ելույթում:

Նա չի հստակեցրել, թե որքան ժամանակով են սառեցվելու աշխատավարձերը և չեղարկվելու պարգևավճարները՝ ընդգծելով, որ ազգային զարգացման ծրագիրը, որին կառավարությունը հետեւում է իր ընտրվելու պահից, չի փոփոխվում նավթի շուկայում ճգնաժամի ու կորոնավիրուսի համավարակի պատճառով և ուղղված է երկրի բնակչության աղքատ ու առավել խոցելի շերտերին:

Կառավարությունը հույս ունի, որ սոցիալական ծրագրերի եւ 2020 թվականի արդյունքներով զարգացման ծրագրերի կմասնակից կդառնան 22 մլն շահառուներ: Չորս ամսվա համար ժամկետից շուտ կվճարեն կենսաթոշակները, կրթաթոշակները և հաշմանդամության նպաստները, ինչպես նաև տնտեսության զգալի մասի գործունեության փաստացի դադարեցմամբ պայմանավորված՝ մոտ ժամանակում վարկային աջակցություն կստանան մասնավոր անձինք, փոքր և ընտանեկան ձեռնարկությունները: