Սև ցուցակների ոդիսականը

Հույսով եմ՝ մենք բոլորս հասկանում ենք, որ արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ։ Այդ պատճառով շատ կարևոր է հրատապ քայլեր ձեռնարկել, քանզի տնտեսական ճգնաժամի իրավիճակում պետք է գործել կրեատիվ և համարձակ։

Տեսեք, շատ պարզ տրամաբանություն․ ճգնաժամը հաղթահարելու համար, կենսական նշանակություն ունի ժողովրդի տնտեսական ակտիվության լայնածավալ խրախուսումը։

Հասկանալի է, որ գործնականում միջոցներից ամենակիրառվողը հանդիսանում է պետության սուբսիդավորման միջոցով, բանկային գերարտոնյալ ( կրկնեմ ԳԵՐԱՐՏՈՆՅԱԼ) վարկային քաղաքականությունը քաղաքացիների և մանր/միջին բիզնեսի համար։

Բայց հհհոոոոպպպպ…այստեղ մենք բախվում ենք տխրահռչակ «սև ցուցակներին», որոնք արդեն դարձել են պատուհաս մարդկանց գլխին։

Շտապեմ ընդգծել, որ խոսքը չի գնում այն մարդկանց մասին, ովքեր միտումնավոր և կոպիտ չարաշահում էին վարկային պարտավորությունները, խոսքը այն մարդկանց ահռելի բանակի մասին է, ովքեր օբյեկտիվ պատճառներով կամ ուշացրել են վճարումները կամ չեն կարողացել մարել գումարները։

Հավատացնում եմ ձեզ, որ այդպիսի մարդիկ կազմում եմ բացարձակ մեծամասնություն, այսպես կոչված՝ «սև ցուցակում»։

Օրինակ՝ այդ մարդիկ այն գյուղացիներն են, ովքեր երաշտի կամ կարկուտի պատճառով կորցրեցին իրենց բերքը, և չստանալով եկամուտ՝ մնացին բանկային գերության մեջ, կամ այն մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով ուշացնում էին իրենց վարկային մուծումները ու վերջ…սև ցուցակ։

Մի խոսքով, մինչև լայնածավալ տնտեսական ծրագրեր իրականացնելը, պետք է միանշանակ վերացնել սև ցուցակները, հակառակ դեպքում՝ տնտեսական աջակցության ծրագրերը կդառնան անիմաստ խեղկատակ։

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Սև ցուցակների ոդիսականը։Հույսով եմ ' մենք բոլորս հասկանում ենք, որ արտակարգ իրավիճակը ենթադրում է՝ արտակարգ…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 5 апреля 2020 г.