Ռուսաստանի պտուղ-բանջարեղեն վերամշակողների միությունը պահանջել է երկու ամսով արգելել թուրքական լոլիկի ներկրումը

Ռուսաստանի պտուղ-բանջարեղեն վերամշակողների ազգային միությունը գյուղատնտեսության նախարարությանը նամակ է ուղարկել՝ պահանջելով երկու ամսով արգելել լոլիկի ներկրումը Թուրքիայից, Ադրբեջանից, Չինաստանից և Մարոկկոյից։

Նամակում մասնավորապես նշվում է, որ իրենց նպատակն է, ներկրման համար սահմանափակումներ անելով, աջակցել Ռուսաստանում տեղական արտադրողներին։

«Ներկրվող ապրանքների և տանը մնալու պատճառով քաղաքացիների կողմից պահանջարկի նվազումը ազդում են լոլիկի մեծածախ գների վրա, որոնք կարող են հետագայում տեղական արտադրողներին  սնանկացման եզրին կանգնեցնել»,-նշված է նամակում։