ԱՀԿ-ը նշել է COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի»

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին ախտանիշները բարձր ջերմությունն ու տենդն են: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ վարակվածների մեծ մասը մարմնի ջերմության բարձրացում և տենդ է ունենում։ Հիվանդների մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մոտ 38 աստիճան։

Կորոնավիրուսով հիվանդացողները գիշերը հաճախ արթնանում են անգիտակից վիճակում և չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ:

«Մարդիկ պատմում են, որ գիշերվա կեսին արթնանում են մթության մեջ, իրենց սարսափելի են զգում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,-հայտարարել է Հարիսը:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ հիշյալ ախտանիշներն առկա են հիվանդների 90 տոկոսի մոտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 1 278 հազար դեպք, 69, 756 հազարը՝ մահվան ելքով, ապաքինվել է 266,6 հազար մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում: