Նյու Յորքի կենդանաբանական այգում վագրը վարակվել է կորոնավիրուսով. «ՌԻԱ Նովոստի»

Վայրի բնության պահպանության ընկերությունը (WCS) հայտնում է, որ Նյու Յորքի Բրոնքս շրջանի կենդանաբանական այգու բնակիչ վագրը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:

Մասնագետները կարծում են, որ վագրին վարակել է խնամող աշխատակիցը: Ընդ որում, նրա հիվանդությունը կարող էր առանց ախտանշանների ընթանալ կամ այդ ժամանակ նա չի ունեցել վարակի ակնհայտ նշաններ:

«Չորսամյա մալայական վագրի՝ Նադիայի COVID-19-ի թեստը դրական է եղել: Նադյան, նրա քույր Ազուլը, երկու ամուրյան վագրերը և երեք աֆրիկյան առյուծները սկսել են չոր հազալ, ինչպես ակնկալվում է՝ նրանք բոլորը կառողջանան»,- ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել կենդանիների բոլոր խնամակալների համար, և WCS ցանցի չորս կենդանաբանական այգիներում ապրող այլ կատվազգիների համար:

Associated Press գործակալությունը նշում է, որ սա ԱՄՆ-ում կենդանիների վարակման առաջին հայտնի դեպքն է, իսկ աշխարհում վագրի վարակման առաջին դեպքը: