Արդո՞ք ՀՀ ՔԱԿ-ի մասին EASA-ի ցույց տված կարմիր քարտը հարցականի տակ են դնում ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը

Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։

Արդեն քանի օր է լրատվական, քաղաքական և հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։

Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարևոր հարցը հետևայլն է։

Այս տարի նախատեսվում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագրի նախապատրաստման մեկնարկը տրվել էր 2017-ին՝ ԵՄ-ի հետ CEPA-ի ստորագրումից հետո։

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում»։

«Համաձայնագիրը 2017 թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- նշել էր Ռևազյանը:

Ըստ Եվրոպական հանձնաժողիվի պաշտոնական կայքէջի՝ տվյալ համաձայնագիրը թույլ կտար լավագույնս ինտեգրել կողմերի ավիացիոն ծառայությունները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսի և քաղաքացիների համար և այլն։

Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասին EASA-ի պատրաստված զեկույցը և ցույց տված կարմիր քարտը հարցականի տակ են դնում նաև ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը՝ այստեղից բխող բոլոր նոր վնասներով։

Հարցը հնչեղություն ունի նաև հունիսի 19-ին Փաշինյանի՝ Արևելյան Գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել նախատեսված այցի նախաշեմին։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։Արդեն քանի օր է լրատվական, քաղաքական եւ հանրային…

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 5 апреля 2020 г.