Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին

Օրեր առաջ հերթական խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել ներդրումային պիլոտային ծրագրեր: Ավելին, մինչև այդ նա արդեն նշել էր, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է: Ու սպասվող տնտեսական ճգնաժամի մասին խոսեց, նա ով ընդամենը մեկ ամիս առաջ «զրո» արձագանք էր տալիս իմ մտահոգություններին՝ նավթի գների ռեկորդային անկման, ռուսական ռուբլու արժեզրման ու կորոնավիրուսի սպասվող սպառնալիքի վերաբերյալ: Ոչ ավել ոչ պակաս նա հեգնում էր քաղաքական ընդդիմախոսներին՝ հպարտ հայտարարելով, թե կորոնավիրուսը ում շունն է: Հիմա հերթը հասել է ներդրումային ծրագրերին: Ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել, երբ «քայլողների» կառավարման երկու տարիների ընթացքում ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են: Հարց է առաջանում՝ո՞ւմ և ի՞նչ ռեսուրսներով է Հայաստանում ներդրումներ արվելու:

Անվտանգության, տնտեսական ու առողջապահական սպառնալիքներին դիմակայելու և ներդրումներ ներգրավելու ճանապարհը քաղաքական ու հասարակական համերաշխություն քարոզելն է: Սակայն նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում ռեժիմը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել քաղաքական բանտարկյալներին ու մասնավորապես նախագահ Ռ. Քոչարյանին: Համերաշխություն ժանտախտի ժամանակ կարգախոսի փոխարեն, Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան:

Հ.Գ. Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին

Առողջություն բոլորիդ: #Հայկը_կհաղթի_Բելին

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեինՕրեր առաջ հերթական խորհրդակցության ժամանակ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 5 апреля 2020 г.