Եթե չենք ուզում կիսել Իտալիայի ճակատագիրը. առաջարկներ ՀՀ արտակարգ դրության պարետ պարոն Տիգրան Ավինյանին և կառավարությանը

1.ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ում լրացում կատարել` դրանում ներառելով նշված հավելվածի ձև N 1-ի («Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք»)` գործատուի կողմից կնիքված լինելու պահանջ:

Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի կողմից կնիքված տեղեկանք պահանջել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության ազգային կենտրոնի աշխատողներից, եթե չունեն տեղեկանքին փոխարինող ծառայողական վկայական:

Հիմնավորում. ցանկացած մեկը, եթե ուզենա կամ կարիքն ունենա որևէ մարզ մտնել կամ այնտեղից դուրս գալ, կարող է մի թղթի կտորի վրա գրել, թե ինքն իբր ցանկում որպես թույլատրելի նշված նշված տնտեսական գործունեությամբ զբաղվող, մարզի տարածքից դուրս (եթե տվյալ մարզի բնակիչ է) կամ տվյալ մարզում, Երևանում (եթե Երևանի կամ այլ մարզի բնակիչ է) գտնվող այս կամ այն ընկերության կամ թույլատրված գործունեությամբ զբաղվող կազմակերպության աշխատակից է: Քանի որ ընկերության, կազմակերպության տնօրենի կամ գործատուի կողմից պարետի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի ձև N 1 տեղեկանքի կնիքում չի պահանջվում, գործատուի անունից որևէ մեկը կարող է ստորագրել թղթի այդ նույն կտորի վրա (ընդամենը մի չնչին ռիսկի հարց է), անձնագրի հետ դնել գրպանն ու մարզից դուրս գալ կամ մարզ մտնել: Նույնը` Երևանում, իհարկե, եթե իր այս կամ այն հանդիպումը կամ գործն առաջ տանելն ավելի կարևոր համարի, քան ինքնամեկուսացումը պահպանելու անհրաժեշտությունը:

Պարետի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերից սահմանված  «Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը…» բացառությունը չի կարող հիմք հանդիսանալ պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ում վերոնշյալ լրացումը չկատարելու համար, որովհետև հավելված N 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված են նաև այլ բացառություններ, որոնց հաստատման համար նույնպես տեղեկանք չի կարող տրվել, հնարավոր չէ պահանջել ու չի պահանջվում` ի տարբերություն տնտեսական գործունեության թույլատրված տեսակներով զբաղվող ընկերություն մեկնելու և վերադառնալու համար հավելված N 1-ի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանքի:

2.Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակից զերծ մնացած միակ մարզում` Գեղարքունիքում ապրողների առողջությունն ու կյանքը SARS-CoV-2-ով վարակվելու վտանգից պաշտպանելու համար, ինչպես նաև հաշվի առնելով Երևանում առաջիկայում համաճարակային իրավիճակի այն աստիճան վատթարացման հնարավորությունը, երբ ուղղակի անհրաժեշտություն կարող է առաջանալ գոնե ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, ԱԱԾ և մյուս ուժային կառույցների ղեկավարությանը տեղափոխել նշված մարզ, էապես կրճատել նշված մարզում թույլատրված տնտեսական գործունեության տեսակները, սահմանել Գեղարքունիքի մարզ մարդկանց ելքի և մուտքի առավել խիստ սահմանափակումներ, քան ներկայումս ՀՀ մնացած մարզերի և Երևանի համար գործողներն են: Հնարավորության դեպքում նույն կերպ վարվել ՀՀ այն խոշոր կամ համեմատաբար խոշոր քաղաքների պարագայում, որտեղ SARS-CoV-2-ով վարակման հաստատված դեպք չի գրանցվել կամ այդպիսի դեպքերը հատուկենտ են և վերջին շրջանում չկա դրանց աճ:

3.Մյուս մարզերից տարբերակված և առավել խիստ սահմանափակումներ կիրառել նաև այն մարզեր մարդկանց մուտքի և ելքի համար, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը մի քանի տասնյակ կամ ավելի անգամ շատ են ՀՀ այլ մարզերի համեմատ:

4.ՀՀ արտակարգ դրության պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշմամբ ու դրա հավելված N 2-ով սահմանված տնտեսական գործունեության թույլատրելի տեսակների բավական լայն ցանկից հանել մեծ կարևորություն, կենսական անհրաժեշտություն չունեցող տնտեսական գործունեության տեսակները, ինչպիսիք են, օրինակ, փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը, օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուրը, խմիչքների արտադրությունը (բացառությամբ առողջական խնդիրներ ունեցող ոմանց կողմից օգտագործվող հանքային ջրերի) և այլն:

5.Խանութներում, դեղատներում սոցիալական հեռավորությունը (առնվազն 2 մ) չպահպանող գնորդների համար վարչական տուգանք սահմանել և հետևողականորեն կիրառել այդ տուգանքը նշված (հնարավորության դեպքում նաև այլ) վայրերում սոցիալական հեռավորությունը խախտած անձանց նկատմամբ, ինչպես նաև նրանց, ովքեր կմտնեն մինչև 10 քմ մակերես ունեցող որևէ խանութ կամ դեղատուն, եթե այնտեղ մինչ այդ մտած գնորդ կա, առանց սպասելու այնտեղից վերջինիս դուրս գալուն:

Խանութներ, դեղատներ շահագործողներից պահանջել, որ դրանց դռների վրա փակցնեն խանութի, դեղատան մակերեսի վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար նախատեսված վարչական տուգանքի ու դրա չափի վերաբերյալ զգուշացում: Վերոնշյալ սահմանափակման ու նախատեսված պատասխանատվության մասին հանրությանը նախապես լայնորեն իրազեկել հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով:

6.Վարչական տուգանք սահմանել խանութների, դեղատների այն աշխառողների նկատմամբ, ովքեր սոցիալական հեռավորությունը խախտած գնորդի սպասարկում կիրականացնեն և խանութի, ապակու դռանը նախապես չեն փակցնի այդ պարագայում սպասարկելուց հրաժարվելու նախազգուշացում:

7.Ելքի-մուտքի 2 դուռ ունեցող սուպերմարկետներ, հիպերմարկետներ, գյուղատնտեսական մթերքների շուկաներ շահագործող տնտեսվարողներից պահանջել այդ դռներից մեկից օգտվել թույլատրել բացառապես սուպերմարկետ, հիպերմարկետ, գյուղատնտեսական մթերքների շուկա մուտք գործողներին, մյուսից` բացառապես սուպերմարկետից, հիպերմարկետից, գյուղատնտեսական մթերքների շուկայից դուրս եկողներին, այդ նպատակով աշխատանքի ամբողջ ժամանակահատվածում առևտրի նշված վայրերի անվտանգության աշխատակիցների միջոցով ապահովել սույն կարգի պահպանումը, քանի որ այդ դռներով և մինչ այդ առկա ճանապարհներով մարդկանց հանդիպակաց հոսքերի պարագայում սոցիալական հեռավորությունը հաճախ խախտվում է (անհրաժեշտության դեպքում նշված կարգի պահպանման գործում ընդգրկել ոստիկանության կամ համապատասխան այլ ուժերի աշխատակիցների):

Սուպերմարկետներ, հիպերմարկետներ, գյուղատնտեսական մթերքների շուկաներ շահագործողներից պահանջել «Բացառապես մուտք» և «Բացառապես ելք» խոշորատառ գրություններ և սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար նախատեսված վարչական տուգանքի ու դրա չափի մասին առևտրի նշված օբյեկտներից օգտվող բոլորին տեսանելի զգուշացումներ փակցնել դրանց մուտքի և ելքի դռներին, իսկ այն շուկաների պարագայում, որոնց դռներն աշխատանքի ընթացքում բաց են (օրինակ, Երևանի Մալաթիայի շուկայի), համապատասխան գրություններով ցուցավահանակներ դնել դրանց դռների մոտ: Առևտրի նշված վայրերում բարձրախոսով վերոնշյալ կարգի վերաբերյալ պարբերաբար իրականացնել սպառողների իրազեկոմ:

Վարչական պատասխանատվություն (տուգանք) սահմանել վերոնշյալ կարգի խախտմամբ սուպերմարկետներ, հիպերմարկետներ, գյուղատնտեսական մթերքների շուկաներ ելումուտ անող անձանց, ինչպես նաև տվյալ կարգի պահպանմանը չհետևող կամ վերոնշյալ պահանջները չկատարող առևտրի տվյալ վայրերի տնտեսվարողների նկատմամբ: Վերոնշյալ կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության մասին հանրությանը նախապես լայնորեն իրազեկել հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով:

8.Արտերկրից ՀՀ եկած բոլոր անձանց (անկախ քաղաքացիությունից, կարգավիճակից, այցելության նպատակից ու տևողությունից) մուտքը Հայաստանի Հանրապետություն թույլատրել միայն նրանց բջջային հեռախոսներում դրանց օգտագործողների շարժին, կատարած ու ստացած զանգերին հետևող ծրագրի պարտադիր ներբեռնումից հետո (եթե չունեն հայաստանյան կապի այս կամ այն օպերատորի SIM քարտ, ապա նրանց տեղում այն ձեռք բերելու շուրջօրյա հնարավորություն ընձեռել), մաքսատանը կամ սահմանային հսկողության անցակետում հետևել եկողի հեռախոսում համապատասխան ծրագրի ներբեռնմանը կամ դա կատարել հենց սահմանային հսկողության ծառայողի միջոցով:

9.Արագացված իրավական համապատասխան ընթացակարգերով թույլատրել բժշկության և արդյունաբերության մեջ օգտագործվող, թմրանյութ չհանդիսացող, թմրանյութի չնչին` 1,5 տոկոս պարունակող (ի տարբերություն թմրանյութ հանդիսացող տեսակի 4-20 տոկոսի), աշխարհի մի շարք երկրներում թույլատրված և արտադրվող կանեփի «հեմփ» տեսակի (հայտնի է նաև «արդյունաբերական» անվանումով) տերևներից ստացված, բազմաթիվ հիվանդությունների բուժման համար օգտագործվող, նույնիսկ քաղցկեղի դեմ պայքարում հեռանկարային ՍիԲիԴի յուղի (CBD Hemp Oil) անհրաժեշտ սահմանափակ քանակի ներկրումը Հայաստանի Հանրապետություն` SARS-CoV-2-ով վարակվելը կանխելու և նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում դրա արդյունավետությունն ուսումնասիրելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությանը (նախարարին) հանձնարարել նախաձեռնել համապատասխան հետազոտություններ` COVID-19-ով հիվանդների նշանակված բուժմանը զուգընթաց, վերոնշյալ յուղի արդյունավետությունը պարզելու ուղղությամբ ինչպես հաստատված վարակակրի կամ հիվանդի հետ անմիջական շփում ունեցած, ռիսկային խմբում գտնվող անձանց շրջանում նոր կորոնավիրուսով վարակվելը կամ COVID-19-ով հիվանդանալը կանխելու, այնպես էլ հիվանդության բուժմանը նպաստելու, դրա ծանր (թոքաբորբով արտահայտվող) ձևին անցումը բացառելու կամ նման դեպքերի քանակը նվազեցնելու, բուժման տևողությունը կրճատելու առումներով, բավարար արդյունքների ստացման դեպքում կազմակերպել նշված յուղի գրանցումը Հայաստանում, օպերատիվ ներկրումը ՀՀ կամ արտադրությունը տեղում:

10.ՀՀ առողջապահության նախարարությանը (նախարարին) հանձնարարել նախաձեռնել համապատասխան հետազոտություններ` պարզելու համար COVID-19-ով հիվանդների նշանակված բուժմանը զուգընթաց, մեր հայրենակից, լուսահոգի Օնիկ Կարապետյանի գյուտը հանդիսացող, Ուկրաինայում գրանցված և արտադրվող, նաև կանխարգելիչ նշանակություն ունեցող «Օկարին» կենսաբանական պրեպարատի (տես` http://www.dancor.sumy.ua/blogs/entries/137477, https://www.iprovit-shop.com.ua/ru-4538770/okarin-d14.htm, https://www.dissercat.com/content/razrabotka-probioticheskogo-preparata-okarin-dlya-meditsiny-i-veterinarii) արդյունավետությունը հաստատված վարակակրի կամ հիվանդի հետ անմիջական շփում ունեցած, ռիսկային խմբում գտնվող անձանց շրջանում նոր կորոնավիրուսով վարակվելը կամ COVID-19-ով հիվանդանալը կանխելու, հիվանդության բուժմանը նպաստելու, դրա ծանր (թոքաբորբով արտահայտվող) ձևին անցումը բացառելու կամ նման դեպքերի քանակը նվազեցնելու, բուժման տևողությունը կրճատելու առումներով, բավարար արդյունքի դեպքում կազմակերպել ՀՀ-ում «Օկարին»-ի գրանցումը, ներկրումն Ուկրաինայից, վաճառքը դեղատներից և օգտագործումը համապատասխան բուժհաստատություններում:

11.ՀՀ առողջապահության նախարարությանը (նախարարին) հանձնարարել նախաձեռնել համապատասխան հետազոտություններ` պարզելու համար, COVID-19-ով հիվանդների նշանակված բուժմանը զուգընթաց, «Էխինացեա» դեղաբույսից (https://legkopolezno.ru/zozh/profilaktika-i-lechenie/ehinatseya-dlya-immuniteta/?fbclid=IwAR0xSNugBvtYHNlM9wSugvI25jKyMJHuIvJ0ln8yLvF4GxkMLuhtvBePH-Q , https://good-tips.pro/index.php/health/echinacea-medicinal-plant-cultivation-and-use?fbclid=IwAR0dvnLqiHveF1KnYjMsxZe_hPG59Z9gGojp4zTQn2jqNSE70iMlk6PUSGw, https://foodclean.ru/krasota-i-zdorove/exinaceya-prirodnoe-sredstvo-dlya-immuniteta.html?fbclid=IwAR1uDtZBYauF1yuJ3YsWiDoqViwcXa-Zj0LMemTeTc0HzHKaq8IOG0mQZOA, ) ստացված, ՀՀ-ում գրանցված «Էխինացեա» դեղապարկուճների, դեղահաբերի (https://www.rlsnet.ru/tn_index_id_12150.htm?fbclid=IwAR17RwGc7qoKtAfekq9GqxkVostWWw2yGkLq3QmvbpZ-UgjBXa0N5yp8kQ4, http://tvoe-zdorovje.com.ua/Ehinaceja-Pljus-p-170.html?fbclid=IwAR0RnucExl30j7PigRgvAKkZVssu6ZGujiFyZcCvcU14rTD1HPQqtfFO7PE ) արդյունավետությունը հաստատված վարակակրի կամ հիվանդի հետ անմիջական շփում ունեցած, ռիսկային խմբում գտնվող անձանց շրջանում նոր կորոնավիրուսով վարակվելը կամ COVID-19-ով հիվանդանալը կանխելու, հիվանդության բուժմանը նպաստելու, դրա ծանր (թոքաբորբով արտահայտվող) ձևին անցումը բացառելու կամ նման դեպքերի քանակը նվազեցնելու, բուժման տևողությունը կրճատելու առումներով, բավարար արդյունքի ստացման դեպքում լայնորեն կիրառել այն:

12.ՀՀ առողջապահության նախարարությանը (նախարարին) հանձնարարել նախաձեռնել համապատասխան հետազոտություններ` պարզելու համար, COVID-19-ով հիվանդների նշանակված բուժմանը զուգընթաց, ժենշենի (https://www.tert.am/medicine/am/news/2015/11/05/jensen/1749 , https://life.panorama.am/hy/news/2013/12/24/janshen/64204) արդյունավետությունը հաստատված վարակակրի կամ հիվանդի հետ անմիջական շփում ունեցած, ռիսկային խմբում գտնվող անձանց շրջանում նոր կորոնավիրուսով վարակվելը կամ COVID-19-ով հիվանդանալը կանխելու, հիվանդության բուժմանը նպաստելու, դրա ծանր (թոքաբորբով արտահայտվող) ձևին անցումը բացառելու կամ նման դեպքերի քանակը նվազեցնելու, բուժման տևողությունը կրճատելու առումներով, բավարար արդյունքի ստացման դեպքում ձեռք բերել և լայնորեն կիրառել այն:

13.Մինչև սույն առաջարկությունների 13-13-րդ կետերում նշված գործողությունների և հանձնարարականների կատարումը, ՀՀ առողջապահության նախարարությանը (նախարարին) հանձնարարել ուսումնասիրել հաստատված վարակակրի կամ հիվանդի հետ անմիջական շփում ունեցած, ռիսկային խմբում գտնվող անձանց շրջանում նոր կորոնավիրուսով վարակվելը կամ COVID-19-ով հիվանդանալը կանխելու, հիվանդության բուժմանը նպաստելու, դրա ծանր (թոքաբորբով արտահայտվող) ձևին անցումը բացառելու կամ նման դեպքերի քանակը նվազեցնելու, բուժման տևողությունը կրճատելու առումներով կանեփի տերևների յուղի, «Օկարին»-ի, «Էխինացեա» դեղապարկուճների, դեղահաբերի, ժենշենի օգտագործման միջազգային փորձը (եթե կա այդպիսին), վերոնշյալ միջոցներից որևէ մեկի անարդյունավետության վերաբերյալ գիտական հաստատված տվյալների առկայության դեպքում դրա մասով հրաժարվել վերոնշյալ միջոցառումներից և հետազոտությունից:

14.Կտրականապես արգելել նոր կորոնավիրուսով վարակվելու առումով կասկածվող, վարակված, ինչպես նաև հիվանդ անձանց (մեկուսացվածներին, բուժվողներին) նույն սենյակում կամ սրահում պահելը կամ սպասարկելը, նշված արգելքը խախտելու համար սահմանել խիստ պատասխանատվություն:

15.Ապահովել համապատասխան ուժերի ծառայողների, աշխատակիցների կողմից պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման ոչ թե ձևական (հերթապահ ցուցանիշների ապահովման համար օրական մի քանի հարյուր խախտում արձանագրելու, վարչական տուգանքի արձանագրություն կազմելու), այլ հավուր պատշաճի կատարումը, այդ ուժերին կցել նաև խաղաղապահ գումարտակի ծառայողներին, անհրաժեշտության դեպքում նաև` այլ զինծառայողների:

Արթուր Հովհաննիսյան