Ստեփանակերտում արձանագրվել են 9 ապրանքատեսակի միջին գների փոփոխություններ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 4-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 2գնաճ և 7 գնանկում:

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 7.3% և սոխ 1 կգ` 33 դրամ կամ 7%: Գնանկում է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` վարունգ՝ 67 դրամ կամ 6.7%, բենզին ,ռեգուլյարե 1լ ՝ 20 դրամ կամ 5,7 %, կիտրոն՝ 17 դրամ կամ 5,4%, լոլիկ՝ 33 դրամ կամ 3%, հավի ձու՝ 1 դրամ կամ 1,8%, ձեռքի ախտահանիչ լուծույթ (ալկոգել)՝ 26 դրամ կամ 3,2% և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2,4%: Փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվում է բենզին (գնանկում՝ 5.7%), դիզվառելիք (գնանկում՝2.4%) և ադամաթուզ (գնաճ՝ 7.3%) ապրանքատեսակները:

Հետևաբար, նշված փոփոխությունները հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում են և պայմանավորված են ձեռքբերման գների փոփոխության հետ:

2020 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 խոշոր առևտրային օբյեկտներում իրացվող լայն սպառման ապրանքների մանրածախ գների և դրանց փոփոխությունների վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ: