Անասնաբույժները Ուհան քաղաքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակված կատուներ. «ՌԻԱ Նովոստի»

Ուհանի վարակաբանության ինստիտուտի և Հուաչժունի գյուղատնտեսական համալսարանի գիտնականները եզրակացություն են ներկայացրել, որ Ուհանում իրենց հետազոտած կատուների մոտ 15 տոկոսը կորոնավիրուսային վարակի կրողներ են: Այդ մասին են վկայում bioRxiv կայքում հրապարակված տվյալները:

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ Ուհանում բռնկման ժամանակ կատուները վարակվել են SARS-CoV-2-ով»,- ասվում է ուսումնասիրության մեջ:

Մասնագետները հետազոտել են 102 կատուներից վերցված արյան նմուշները` կորոնավիրուսի բռնկումից հետո և 39-ը՝ բռնկումից առաջ: Պարզվել է, որ մինչ վիրուսի տարածումը կենդանիները վարակված չեն եղել վիրուսով, բայց բռնկումից հետո 102 կատուներից 15-ը վարակվել են:

«Ուհանում տասնյակից ավելի կատուների օրգանիզմում մենք գտել ենք SARS-CoV-2- ի  հակամարմիններ: Սա ցույց է տալիս, որ նման դեպքեր հնարավոր է լինեն նաև Երկրի այլ շրջաններում, որտեղ համաճարակի բռնկում է», – եզրափակել են անասնաբույժները: