Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 582 դեպք. Gazeta.ru

Անցած 24 ժամում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 582 դեպք, հայտնում է օպերատիվ շտաբը:

Ըստ շտաբի՝ վարակը հայտնաբերվել է Ռուսաստանի 32 շրջաններում: Մեկ օրում ինը մարդ մահացել է, իսկ 52-ը՝ առողջացել:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (434) և մերձմոսկովյան շրջաններում (49): Երրորդ տեղում դեպքերի քանակով Սանկտ Պետերբուրգն է, որտեղ վարակը հաստատվել էր 15 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ներկայումս 78 մարզերում արձանագրվել է 4731 կորոնավիրուսի դեպք: Ամբողջ ժամանակահատվածում արձանագրվել է 43 զոհված և 333 մարդ, ովքեր առողջացել է: