Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 94% -ը. «ՌԻԱ Նովոստի»

Չինաստանում կորոնավիուսով վարակվածների թիվը օրեցօր նվազում է, ներկայումս 1562 մարդ մնում է հիվանդանոցներում, մինչդեռ բոլոր վարակվածների 94% -ը ապաքինվել է, այս մասին փաստում է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը:

Վերջին տվյալների համաձայն, մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 81 639-ի, որից 76 751 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից՝ կազմելով դեպքերի ընդհանուր թվի 94% -ը:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր ամբողջ Չինաստանում գրանցվել է վարակի 13 803 դեպք՝ առանց Հուբեյի նահանգի, որից 119-ը մահացել են, մահացության մակարդակը կազմել է 0,86%: Հուբեյի նահանգում՝ համաճարակի կենտրոնում,  հայտնաբերվել է վարակի 67 803 դեպք, մահացել է 3 207 մարդ, մահացության մակարդակը կազմել է 4,73%:

Միևնույն ժամանակ, Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացության մակարդակը կազմել է 5,13%: Ընդհանուր առմամբ, համաճարակի հետևանքով զոհվել է 3 326 մարդ, մահացության միջին մակարդակը երկրում կազմել է 4,07%:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19  համավարակի բռնկում: Մարտի 29-ին Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն հայտարարել է, որ երկրում համավարակի տարածումը, ընդհանուր առմամբ, դադարել է: