Բոլոր կալանքները, արգելանքները, սահմանափակումները հետո, իսկ հիմա պետք է գործի դնել բոլոր մեխանիզմները, որպեսզի մարդկանց հանենք անելանելի իրավիճակից

Չեմ ուզում այս օրերին քննադատել, բայց ախր այսպես էլ հնարավոր չէ։

Ասել ենք, ասում ենք և կրկին կասենք, որ այսպիսի ծանրագույն իրավիճակներում, երբ մարդկանց վիճակը օրեցօր գնալով բարդանում է, անհրաժեշտ է գլոբալ և համապարփակ լուծումներ, որպեսզի մարդկանց հոգսը գոնե մի փոքր թեթևացնել։

Եվս մեկ անգամ պնդում եմ, որ արտակարգ դրության պայմաններում շատ կարևոր է գործել՝ արտակարգ քայլերի տրամաբանության ներքո։

Ուստի համարում եմ, որ պետք է անհապաղ կասեցվի՝ ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և բնականաբար արգելվի նոր կալանքներ սահմանելը՝ դրամական միջոցների վրա։ Հավատացնում եմ, որ այս դեպքում պետական բյուջեն չի տուժի, և մեր բազմաթիվ քաղաքացիներ գոնե մի փոքր «կշնչեն»։

Բոլոր կալանքները, արգելանքները, սահմանափակումները հետո, իսկ հիմա պետք է գործի դնել բոլոր մեխանիզմները, որպեսզի մարդկանց հանենք անելանելի իրավիճակից։

Հ.Գ. Տեղեկացնեմ, որ հենց երկուշաբթի ԱԺ-ում այս հարցի օրենսդրական կարգավորումը օրենքի նախագծի տեսքով կդնենք շրջանառության մեջ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Չեմ ուզում այս օրերին քննադատել, բայց ախր այսպես էլ հնարավոր չէ։ Ասել ենք, ասում ենք և կրկին կասենք, որ այսպիսի…

Опубликовано Arman Abovyan Пятница, 3 апреля 2020 г.