Ռուսաստանը դադարեցրել է քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նպատակով իրականացվող միջազգային թռիչքները. Gazeta

Այսօրվանից Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես դադարեցրել է օտար պետություններում գտնվող ռուսաստանցիների՝ հայրենիք վերադառնալու համար կազմակերպվող միջազգային թռիչքները, հայտնել է Gazeta-ն:

Օպերատիվ շտաբից հայտնել են, որ նման որոշում է կայացվել երկրում կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու, ինչպես նաև հանրային առողջությունը պաշտպանելու նպատակով:

Նշվում է, որ թռիչքների կասեցումն ուժի մեջ է ապրիլի 4-ի՝ ժ. 00.00-ից անորոշ ժամանակով: