Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց

Մարտի 29-ից ապրիլի 4-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1300 կրակոց: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: