Կորոնավիրուսի վարակման 34 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը 770 է
Հայաստանում ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 3477 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 720 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է: