«Աչքս չէի թարթելու՝ կատարել այն, ինչ ես պարտավոր էի կատարել»

Առերեսվեք իրականությանը

Դիտեք «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը «5-րդ ալիքում», դիտեք, սա ձեր, մեր, զոհված հերոսների, մեր ապրող հերոսների իրական պատմությունն է, դիտեք, մտածեք, խորհեք, հասկացեք վերջապես․Հպարտացեք, որ ստեղծել ենք այսպիսի բանակ, որ ունենք այսպիսի բանակ, այսպիսի հրամանատարներ, զինվորներ, սպաներ, Պաշտպանության նախարարներ, Գերագույն Գլխավոր հրամանատար։ Հպարտացեք և հասկացեք վերջապես թե ում ումով եք փոխել, հասկացեք վերջապես, թե ինչի մեջ եք ինքներդ ձեզ գցել 2018-ի ապրիլից․․․

Մի հատված մեջբերեմ ֆիլմից․ «Ադրբեջանցիները շատ լավ գիտակցում էին, որ աչքս չէր թարթելու կատարել այն, ինչ ես պարտավոր էի կատարել»,- «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ըստ էության արձագանքելով այն հարցադրումներին, թե ինչու հայկական ԶՈՒ-ն Ապրիլյան պատերազմի ժամանակ չի օգտագործել «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրները։

Սերժ Սարգսյանը հարց է տալիս և ինքն էլ պատասխանում․«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեր հեռահար միջոցները չօգտագործվեցին։ Պատասխանը շատ պարզ է։ Այդ միջոցներն արդեն պատրաստ էին օգտագործման և արդեն դուրս էին եկել կրակային բնագիծ, բայց օգտագործել այդ զինատեսակները՝ նշանակում էր սկսել լայնածավալ ռազմական գործողություններ։ Բայց մենք տեսնում էինք իսկապես, որ ադրբեջանցիները լայնածավալ պատերազմ չեն սկսել, չեն սկսել հենց այն պատճառով, որ նրանք քաջ գիտակցում էին, թե ինչ էր լինելու պատասխանը։ Եթե նրանց զինատեսակների հեռահարությունը թույլ էր տալիս հրթիռակոծել մեր զորքերի մշտական տեղակայման վայրերը, նույնիսկ որոշ չափով նաև Ստեփանակերտի մատույցները, ապա մեր սպառազինությունները թույլ էին տալիս հասնել ընդհուպ մինչև Բաքու։ Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար։ Իսկ ինչո՞ւ ադրբեջանցիները չէին ուզում լայնածավալ պատերազմ, որովհետև իրենք շատ լավ գիտակցում էին, որ իրոք աչքս չէի թարթելու՝ կատարել այն, ինչ ես պարտավոր էի կատարել»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Առերեսվեք իրականությանըԴիտեք <Հաղթանակի ապրիլ>փաստա- վավերագրական ֆիլմը 5-րդ ալիքում, դիտեք, սա ձեր, մեր, զոհված…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 2 апреля 2020 г.