Բուժաշխատողների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը կիրականացվի 40 երթուղիներով. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: