Նրանք հաղթեցին

Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել՝ ինչ գնով էլ լինի։
Այո՛, անհրաժեշտ էր հաղթել, քանզի հաղթանակը մեր գոյության իրավունքն է։
Այն կորցնելու իրավունքը չունենք։
Նրանք հաղթեցին։
Հաղթեցին ամենաթանկի՝ սեփական կյանքի գնով։
Նրանք, որ պատերազմը գիտեին գրքերից և ֆիլմերից, եղան այդ չարիքի ականատեսը, մասնակիցը։
Կյանքի ու մահվան եզրագծին կռիվ տվեցին հայրենի հողի համար։
Գարունը սեր է բերում, արև, ծաղկունք, նոր երազ։
2016-ի գարունը նրանց համար եղավ վերջինը։
Անկատար երազներ, կարոտի համբույրներ, չստացված նամակներ, ավերակ տներ, սևազգեստ մայրեր, հայրական գուրգուրանքի սպասող զավակներ, ցավ ու մորմոք, ահա թե ինչ թողեց անիծյալ պատերազմը։
Միակ մխիթարանքն ազատագրված հայրենիք էր՝ Արցախը, որ դարձավ ցավ ու կարոտի ուխտատեղի։
Շիրակի դաշտավայրի Հոռոմ գյուղից, անմահ հերոս Տիգրան Պողոսյանի մայրը՝ տիկին Սիլվան պիտի ասեր. «Արցախն իմ սրբատեղին է, չէ՞ որ այստել է թափվել որդուս արյունը»։

Նրա որդին ապրում էր այն գիտակցսւթյամբ, որ Հայրենիքը սուրբ է, որ այն պետք է պաշտպանել։

Սերն առ Հայրենիք հաղթում է պատերազմը։

Այդ սիրուց է ծնվել մեր հաղթանակը, որ մեզ են պարգևել մեր հերոսները, որոնց հոգիները ճախրում են հայոց երկնքում, այնտեղից շարունակելով իրենց անավարտ պայքարը։

Մեզ՝ ողջերիս մնում է պահել մեր սրտերում սերն առ նահատակներ։

Աղոթք և խնկարկում։