Հերոսների ընտանիքները հերոսներ են, ու ես ծնկի եմ գալիս ձեր առաջ ու համբուրում եմ բոլոր հերոսների, բոլոր զինվորների մայրերի ձեռքերը․․․

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆՆ է, ապրիլյանի հերոսներից, գյումրեցի Արամի և Գոհարի որդին, Ժորա Աբգարյանի եղբայրը, մեր Տիգրանը, իմ Տիգրանը, տանկիստ Տիգրանը․․. Հերոս․․․Այս տարի ապրիլյանից հետո առաջին անգամ Գյումրիում չեմ, էս արտակարգի պատճառով, բայց մտքով, հոգով, սրտով ձեզ հետ եմ, Ժորա ջան, Արամ ջան, սիրուն և քնքուշ Գոհար ջան․․. Երբ առաջին անգամ եկա ձեր տուն, բոլորս դժբախտ էինք, Տիգրանը ապրիլի 3-ին էր հերոսաբար զոհվել, դուք՝ թևաթափ, հարևանները՝ թևաթափ, բոլորս թևաթափ ու մոլոր, տխուր, տխուր, անտեր․․. Ես Տիգրանին տեսա ձեր շնորհիվ, նրա և իր տանկի անձնակազմի հերոս տղերքի՝ Վլադիմիրի և Մոնթեի հերոսությունների շնորհիվ և նրան համարեցի իմը, նաև՝ իմը․Ու սիրտս հովացավ, երբ այդ օրերին կծկված, մի բուռ դարձած Ժորան այսօր դարձել է հսկա, այո, ուժեղ, թասիբով, խելացի, համարձակ, նախաձեռնող։ Ժորա ջան, միշտ էլ ասել եմ քեզ, դու ապրում ու գործ ես անում քո և Տիգրանի փոխարեն, դու արժանի եղբայր ես, հերոսի արժանի եղբայր ու էս խաղաղ պայմանների մեջ դու նույնպես հերոսացար, Արցախին, պաշտպանական դիրքերին քո աջակցությունը հիացմունքի է արժանի, տղաս․․․Ներեցեք, որ այս տարի առաջին անգամ ապրիլյանից հետո չեկա Տիգրանի և գյումրեցի բոլոր լուսավոր հերոսներին այցի, ծաղիկներ չբերեցի, գիտեք, կանցնի այս արտակարգը ու կգամ․․․Հերոսների ընտանիքները հերոսներ են, ու ես ծնկի եմ գալիս ձեր առաջ ու համբուրում եմ բոլոր հերոսների, բոլոր զինվորների մայրերի ձեռքերը․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆՆ է, ապրիլյանի հերոսներից, գյումրեցի Արամի եւ Գոհարի որդին, Ժորա Աբգարյանի եղբայրը, մեր Տիգրանը, իմ…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 2 апреля 2020 г.