Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ

Արցախի հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա նշեց, որ քվեարկության մասնակցիների թիվը եղել 76 712 է կամ ընտրողների 73.5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները եղել են 2 418 հատ կամ 2.3 տոկոս:

«Ազատ Հայրենիք» ՔՄԴ կուսակցությունների դաշինքը ստացել է 29 688 քվե կամ ընտրողների ձայնի 40,4 տոկոսը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 17 365 ձայն կամ ընտրողների 23,63 տոկոսը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝  5 865 ձայն կամ ընտրողների 7,9 տոկոսը, ՀՅԴ-ն՝ 4 717 քվե կամ ընտրողների 6,4 տոկոսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 4 269 ձայն կամ ընտրողների 5,81 տոկոս»,- նշեց Արզումանյանը։

Սրբուհի Արզումանյանը նշեց, որ նախնական տվյալներով «Ազատ Հայրենիք» ՔՄԴ դաշինքը կունենա 19 մանդատ, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 9 մանդատ, Արցախի «Արդարություն» և ՀՅԴ կուսակցությունները՝ 3-ական մանդատ, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ: