Արտակարգ դրության պայմաններում, երբ նաև տնտեսական ճգնաժամ է, պետք է մաքսիմալ ընդառաջել մարդկանց

Չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել, ժողովո՛ւրդ ջան։ Եկեք միասին մի փոքր տրամաբանենք, որ հանկարծ չստացվի, թե տապակվում եմ պոպուլիզմի մեջ։

Ուրեմն…ակնհայտ է, որ Հայաստանում լրջագույն տնտեսական ճգնաժամ է, որի ազդեցությունը կենսական մակարդակում մենք կզգանք շատ շուտով, արդարության համար պետք է անպայման ընդգծել, որ այդ իրավիճակը տիրում է ամբողջ աշխարհում։

Պետք է գնալ շատ կրեատիվ և համարձակ քայլերի (ի դեպ հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն արդեն հրապարակել է հակաճգնաժամային քայլերի հաջորդականությունը)։ Կարծում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալով և հաշվի առնելով մոտ ապագայում ակնկալվող սոցիալական խնդիրները` պետք է նաև ապաակտիվացնել ԴԱՀԿ-ի կողմից մարդկանց գույքի և ֆինանսների վրա դրված արգելքները։ Այս քայլը թույլ կտա նվազեցնել սոցիալական ծանր հետևանքները հասարակության մի ստվար զանգվածի վրա։

Եվ առհասարակ, համոզված եմ, որ արտակարգ դրության պայմաններում, երբ նաև տնտեսական ճգնաժամ է, պետք է մաքսիմալ ընդառաջել մարդկանց, նույնիսկ եթե դա այդքան էլ համահունչ չի ստանդարտ պետական մոտեցումներին:

Մի խոսքով, ԴԱՀԿ-ը պետք է ոչ մի արգելք և բռագանձում չանի արտակարգ դրության ժամանակ` միաժամանակ հանելով արգելքը քաղաքացիների ֆինանսական միջոցների վրայից։

Համոզված եմ, որ այս գաղափարը նվազագույնը պետք է շատ շուտ և շատ արագ քննարկվի և իրագործվի։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել, ժողովո՛ւրդ ջան։ Եկեք միասին մի փոքր տրամաբանենք, որ հանկարծ չստացվի, թե տապակվում եմ…

Опубликовано Arman Abovyan Вторник, 31 марта 2020 г.