ԵՏՄ-ում կորոնավիրուսի պատճառով կարգելեն մի շարք մթերքների արտահանումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան, COVID-19-ի համավարակի հետ կապված, ԵՏՄ-ից մի շարք մթերքների, այդ թվում՝ հնդկաձավարի, տարեկանի, բրնձի, արևածաղկի սերմերի արտահանումը մինչև հունիսի 30-ը արգելելու որոշում է ընդունել, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

ԵՏՀ կոլեգիայի մարտի 31-ի նիստի արդյունքներով՝ որոշվել է Եվրոպական տնտեսական միության երկրներից առանձին տեսակի մթերային ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի հաստատմանն ուղղված միջոցառումների «երկրորդ փաթեթի» ընդունման հարցը։ Այդ թվում են՝ սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ձավարը, ալյուրը և այլն։ Դրանց արտահանումը արգելվում է մինչեւ հունիսի 30-ը։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ԵՏՀ կայքում դրա հրապարակումից 10 օր անց։

Արգելքի ընդունումը թույլ կտա սանիտարահամաճարակային իրավիճակի սրման ժամանակ բնակչությանն ապահովել անհրաժեշտ քանակի այդպիսի ապրանքներով։