Բարով-խերով այս դրությունն ավարտվի, տակն եք մնալու մարդկանց ցասման, դարդերի և խեղված ճակատագրերի

Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք։ Պարգևավճարով փակեք բերաններն ու հանրությունից հեռու պահեք։

Բավ է չարաշահեք մեր պետականասիրությունը և ժողովրդի մեծահոգությունը։

Դուք հիվանդ եք՝ խորը և համապարփակ։ Կորոնավիրուսը քիչ էր, ձեր տխմար, տգետ և մեծամիտ պահվածքն էլ վրադիր։

Հատկապես այն հիվանդագին փսլնքոտներին, որ իրենց մանկամիտ լորձի ճահիճից մանդատով ու պաշտոնով անգամ ի վիճակի չեն դուրս գալ։

Դուք մարդկային լեզու, միտք և վերաբերմունք չեք հասկանում։

Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմը։

Հերիք է ժողովրդի և ընդդիմության վրա բարդեք ձեր տկարամտության, էժան կայֆերի և բոլորին էշի տեղ դնելու պրիմիտիվ հակումները։

Բարով-խերով այս դրությունն ավարտվի, տակն եք մնալու մարդկանց ցասման, դարդերի և խեղված ճակատագրերի։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Իշխանական պատգամարորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք։ Պարգեւավճարով փակեք բերանները ու հանրությունից հեռու…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 31 марта 2020 г.