Այս գործելաոճն խայտառակություն է!!!

Հարգելի ժողովուրդ ջան, 16:58 ստացա զանգ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից, որտեղից տեղեկացնում էին, որ ժամը 17:00-ին (փաստորեն այդ պահին) գումարվում է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու` հեռախոսազանգերի հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը: Փաստորեն, հարգելի հայրենակիցներ, ԱԺ պատգամավորներին, ընդդիմությանը, տրված էր 2 րոպե արտահերթ նիստին մասնակցելու համար:

Սա հարգանքի բացարձակ բացակայություն է ոչ միայն օրենսդիրի անդամների, այլև նրանց վստահության քվե տված տասնյակ հազարավոր քաղաքացիների հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր հավատում են ժողովրդավարության գոյությանը և դրա`բարձրագույն արժեք լինելուն։ Այո, ստահ եմ, ր իշխանությունը կպնդի, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցող նախագիծ է, սակայն ես համոզված եմ, որ սա բացարձակ որևէ ընդհանրություն չունի մարդկանց կյանքեր փրկելու հետ, իսկ իշխանությունն անգամ «լայաղ չարեց» պատշաճ և տրամաբանական հիմնավորումներ տալ դրա վերաբերյալ։ Իսկ եթե չկա հիմնավոր բացատրություն, ուրեմն պրոցեսն առնվազն կասկածելի է, անհասկանալի է և հիմնազուրկ։

Կրկին վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, որ այսպիսի գործելաոճն անարգանք է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանդեպ, այդ թվում` մեծամասնությանը քվե տված քաղաքացու հանդեպ։

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս գործելաոճն խայտառակություն է!!!… Հարգելի' ժողովուրդ ջան,16:58 ստացա զանգ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի…

Опубликовано Arman Abovyan Вторник, 31 марта 2020 г.