Սահմանային իրավիճակը վերահսկելի է. Ջալալ Հարությունյան

ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:

«Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է,- Պաշտպանության բանակի հրամանատարը:- Այսօր ամեն ինչ արվում է զգոնությունն էլ ավելի բարձրացնելու համար, որպեսզի սադրանքներից զերծ մնանք»։