Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, ու տեղեկացրել, որ ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31:

«Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 532 հաստատված դեպք, նրանցից 3-ը մահացել են: