Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50 534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 50 534 ընտրող (կամ ընտրողների 48,3 տոկոսը):

Մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.

Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 17 349 ընտրող (2 44,5 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39 022 է:

Ասկերանում ընտրությանը մասնակցել է 6919 ընտրող (57.2 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 12 104 է:

Հադրութում ընտրությանը մասնակցել է 4 901 ընտրող (55.7 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 8 796 է:

Մարտակերտում ընտրությանը մասնակցել է 6 858 ընտրող (51.3 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 13 372 է:

Մարտունիում ընտրությանը մասնակցել է 8 285 ընտրող (47.8 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 17 342 է:

Շահումյանում ընտրությանը մասնակցել է 1 099 ընտրող (51.4 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 2 140 է:

Շուշիում ընտրությանը մասնակցել է 1 935 ընտրող (49.0 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 3 945 է:

Քաշաթաղում ընտրությանը մասնակցել է 2 978 ընտրող (41.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 7106 է:

Երևանում ընտրությանը մասնակցել է 210 ընտրող (27.1 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 776 է:

Հիշեցնենք, որ Արցախում համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ: