Քվեարկեցի հանուն Արցախի անվտանգության ու արդարության. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանի մեկնարկած ընտրություններում իր ընտրությունը կատարեց նաև ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ –մայոր Վիտալի Բալասանյանը:

Գեներալը քվեարկեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։

Քվեարկության ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանը հայտարարեց՝ քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության և արդարության:

Հարցին, թե կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ նախագահի թեկնածուն հանդես էր եկել ընտրությունները հետաձգելու վերաբերյալ հայտարարությամբ, մինչդեռ արցախցիները բավական ակտիվ մասնակցում են ընտրություններին, ավելին՝ համոզմունքով ասում, թե համաճարակը չէր կարող իրենց հեռու պահել ընտրություններին մասնակցությունից, Վիտալի Բալասանյանն ասաց.

«Այո, ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, քանի որ մենք գտնվում ենք մեկ միասնական տարածքում, ես նման հայտարարություն արեցի: Յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան որ ես լինեմ նախագահ: Երկրորդ, մեր ժողովուրդը միշտ եղել է ակտիվ, այսօր էլ ԱՀ կառավարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել, մենք տեսնում ենք, որ ժողովուրդը կատարում է առողջապահության նախարարության հրահանգները»:

Վիտալի Բալասանյանը նաև նկատեց, թե Արցախի ժողովրդի թիվ մեկ մտահոգության առարկան Արցախյան հիմնախնդրի լուծումն է ու մեր երկրի անվտանգության հարցը:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեարկեց ԱՀ նախագահի և ԱԺ ընտրություններում

Վիտալի Բալասանյանը քվեարկեցԱրցախի նախագահի եւ Ազգային ժողովի այսօր մեկնարկած ընտրություններում արդեն իսկ իր ընտրությունը կատարեց նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:Գեներալ Բալասանյանը քվեարկեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։Քվեարկությունը ավարտելուց հետո, Վիտալի Բալասանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:Վիտալի Բալասանյանն ասաց, որ քվեարկել է հանում Արցախի անվտանգության և արդարության:

Опубликовано Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի աջակիցներ Вторник, 31 марта 2020 г.