Սմարթֆոնների միջոցով մարդկանց տեղաշարժի վերահսկման և առհասարակ անձնական տվյալների գաղտնիության մասին

Ես արդեն մեկ տարի և չորս ամիս պատգամավոր եմ և աշխատանքի ընթացքում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են եղել, որոնք կա՛մ տարօրինակ էին, կա՛մ կասկածելի, կա՛մ մշուշոտ, կա՛մ էլ պարզապես` թերի։ Այն օրինագիծը, որը առաջարկում է կառավարությունը, պարունակում է իր մեջ գրեթե բոլոր բացասական հատկանիշները, որոնք ես մատնանշեցի։

Հատուկ ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր քայլ, որը միտված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ամրապնդմանը, միանշանակ ողջունելի է, բայց այս օրինագիծը «մեռած» օրինագիծ է թե՛ իր մեխանիզմների կիրառման առումով, թե՛ հիմնավորումների առումով։

Ասեմ ավելին` այս օրինագծի իմաստը կլիներ համաճարակի սկզբնական փուլում, հիմա այս մեխանիզմը չի ծառայի այն նպատակներին,  որոնք ամրագրված են հիմնավորման մեջ։

Բազմաթիվ հարցեր է առաջացնում հավելվածի պարտադիր տեղադրման պահանջը…սա ի՞նչ է, ընկերնե՛ր։Կրկնեմ ևս մեկ անգամ. անձնական հեռահաղորդակցային սարքի մեջ պարտադրվում է տեղադրել պետության կողմից վերահսկվող ծրագիր։ Դե հիմա գումարելով բոլոր հանգամանքները, հարց եմ ուզում տալ. որքանո՞վ այս մեխանիզմը կլինի իսկապես ՕԳՏԱԿԱՐ այսօրվա իրավիճակում։ Կարծում եմ, որ շատ քիչ, ասեմ ավելին` հաստատ ծախսվելու են ռեսուրսներ, որ ծրագիրը աշխատի, գործարկվի և այլն… հիմա այս պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար ծախսել ռեսուրսներ այս շատ թերի գաղափարը իրագործելու համար։

Ի վերջո, հասկացանք, որ համաճարակ է, հասկացանք, որ պետք է քայլեր ձեռնարկել, բարձրացնել հասարակության անվտանգության մակարդակը, բայց կներեք…ոչ այսպիսի անհասկանալի և կասկածելի ձևաչափով։

ՀԳ Մարդկանց անձնական տվյալների հետ կապված յուրաքանչյուր կարգավորումն պետք է լինի հազար անգամ հաշվարկված և «железобетонно» հիմնավորված։

Հակառակ դեպքում պատրաստ եղեք շատ վատ հետևանքների։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Սմարթֆոնների միջոցով մարդկանց տեղաշարժի վերահսկման և առհասարակ անձնական տվյալների գաղտնիության մասին։….Ես արդեն մեկ տարի և չորս ամիս պատգամավոր եմ և աշխատանքի ընթացքում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են եղել,որոնք կա՛մ տարօրինակ էին, կա՛մ` կասկածելի, կա՛մ` մշուշոտ, կա՛մ էլ պարզապես` թերի։ Այն օրինագիծը, որը առաջարկում է կառավարությունը, պարունակում է իր մեջ գրեթե բոլոր բացասական հատկանիշները, որոնք ես մատնանշեցի։Հատուկ ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր քայլ, որը միտված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ամրապնդման համար միանշանակ ողջունելի է, բայց այս օրինագիծը «մեռած» օրինագիծ է, թե՛ իր մեխանիզմների կիրառման առումով, թե՛ հիմնավորումների առումով։Ասեմ ավելին` այս օրինագծի իմաստը կլիներ համաճարակի սկզբնական փուլում, հիմա այս մեխանիզմը չի ծառայի այն նպատակներին, որոնք ամրագրված են հիմնավորման մեջ։ Բազմաթիվ հարցեր է առաջացնում հավելվածի պարտադիր տեղադրման պահանջը…սա ի՞նչ է, ընկերնե՛ր։Կրկնեմ ևս մեկ անգամ. անձնական հեռահաղորդակցային սարքի մեջ պարտադրվում է տեղադրել պետության կողմից վերահսկվող ծրագիր։ Դե հիմա գումարելով բոլոր հանգամանքները, հարց եմ ուզում տալ. որքանո՞վ այս մեխանիզմը կլինի իսկապես ՕԳՏԱԿԱՐ այսօրվա իրավիճակում։ Կարծում եմ, որ շատ քիչ, ասեմ ավելին` հաստատ ծախսվելու են ռեսուրսներ, որ ծրագիրը աշխատի, գործարկվի և այլն…հիմա այս պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար ծախսել ռեսուրսներ այս շատ թերի գաղափարը իրագործելու համար։Ի վերջո, հասկացանք, որ համաճարակ է, հասկացանք, որ պետք է քայլեր ձեռնարկել, բարձրացնել հասարակության անվտանգության մակարդակը, բայց կներեք…ոչ այսպիսի անհասկանալի և կասկածելի ձևաչափով։ՀԳՄարդկանց անձնական տվյալների հետ կապված յուրաքանչյուր կարգավորումն պետք է լինի հազար անգամ հաշվարկված և "железобетонно" հիմնավորված։Հակառակ դեպքում պատրաստ եղեք շատ վատ հետևանքների։

Опубликовано Arman Abovyan Понедельник, 30 марта 2020 г.