Դուք էլ եք Signal-ով խոսում, դուք էլ եք WhatsApp-ով խոսում (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթը։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով փոփոխությունների փաթեթին՝ նշեց. «Հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք այստեղ փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը, ընդ որում, հիմնավորում եք էն իրավիճակում, երբ ձեր ֆրակցիայի առաջարկները, քիչ առաջ զեկուցվեց, որ մերժվել են: Այսինքն «Իմ քայլի» առաջարկները կառավարությունը մերժել է, ու «Իմ քայլը»  եկել է ու հիմնավորում է, թե սա լավ բան է: Բա որ լավ բան էր, ինչի՞ էին մերժում: Էն դեպքում, որ առողջապահության հանձնաժողովի նախագահը երեկ ասաց, որ սա զրո ազդեցություն ունի պանդեմիայի դեմ պայքարի համար: Եթե զրո ազդեցություն ունի, տակը ի՞նչ է մնում, տակը մնում է մարդկանց վերահսկելը»:  Էդմոն Մարուքյանը հավելեց. «Երբ ասում էին, որ այս պանդեմիան նոր հնարավորություններ է բացում, այս նոր հնարավորությունը այ սա է: Հայաստանում ասում են՝ նոր հնարավորություն է բացվում, մեկ էլ տեսնում ենք՝ նոր ինչ հնարավորություն է. մարդկանց տեղորոշելու, լսելու, հսկելու: Եթե ձեզ թվում է՝ ես պետք է վստահեմ ձեր ասածներին, Էդպես չի, ինչու, որովհետև դուք էլ եք Signal-ով խոսում, դուք էլ եք WhatsApp-ով խոսում»:

Մանրամասները՝ տեսանյութում