Դուք վիրուսը թողած՝ մարդկանց հետևից եք ընկել, իսկ վիրուսը ձեզ բանի տեղ չի դնում, հանգիստ իր գործն է անում

Կարծես ամերիկյան սարսափ կռիվ-կինո նայենք, երբ զինվորներին զոմբիացրած, չիպավորած ուղարկում են Վիետնամ՝ կռիվ-կռիվ խաղալու, ջարդելու, սպանելու։ Չիպերի ազդեցության տակ սրանք մարդասպաններ են դառնում, մոռանում են իրենց ով լինելը և զոմբիացած ընկնում խաղաղ բնակչության վրա։ Արդյունքում ուրիշ ոչինչ անել ի վիճակի չեն լինում, պատերազմից հետո էդ չիպավորվածներին հերթով վերացնում են, իսկ նրանցից մեկը կամ երկուսը, եթե անգամ կարողանում են ինքնափրկվել ու դառնալ կինոյի տղեն, ամբողջ ֆեդերալ կառույցներով-բանով ընկնում են էս տղերքի հետևից, որ բռնեն և չիպահան անեն կամ գնդակահարեն։

Հիմա մեզ էլ, պիտի չիպավորեն ու հետևեն։

Իրենց ակտիվությունը չկորցնողներին և «անհնազանդներին» պիտի փորձեն բռնել և գնդակահարել կամ վիրուսահարել , իբր՝ հակավիրուսային քաղաքականության շրջանակում։

Ու մի ամբողջ «համաժողովրդական, արդար ընտրությունների արդյունքում ընտրված» Ազգային ժողով նստած, լուրջ դեմքով էս կարգի չիպախառը հարց է քննարկում, անգամ ելույթներ են հնչում, տղերքն ու տիկինները իրենց կարճ խելքով լուրջ գործի են։ Տեսնես սրանց չիպերը երբ են հանելու․․․․Դուք վիրուսը թողած՝ մարդկանց հետևից եք ընկել, իսկ վիրուսը ձեզ բանի տեղ չի դնում, հանգիստ իր գործն է անում։Սթափվեք, գժուկներ, հասկանում եմ, որ հեչ բախտներդ չբերեց և հիմա եք իշխում, բայց և չեմ հասկանում, թե էդ ի՞նչ չիպ են ձեզ ներարկել,  որ պահի լրջությունը պատկերացնելով անգամ՝ էսքան նպատակային իրականացնում եք ձեր տնային առաջադրանքը․․․Գոնե ձեր սեփական հիգիենայի կանոնները պահպանեք, մեղք եք․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Կարծես ամերիկյան սարսափ կռիվ-կինո նայենք, երբ զինվորներին զոմբիացրած, չիպավորած ուղարկում են Վիետնամ, կռիվ-կռիվ…

Опубликовано Մարգարիտ Եսայան Понедельник, 30 марта 2020 г.