ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության վիճահարույց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում արագացված ռեժիմով մի շարք օրենսդրական նախաձեռնությունների առաջին ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխություններին:

Դրանք են՝

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և  կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 57, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1),

«Բժշկական օգնության և  բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 66, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 2),

«Բաժնետիրական միությունների մասին» օրենքում և  կից օրենքներում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 87, միաձայն):